Լրահոս

25.02.2018 19:14


Ծաղկաձոր հանգստի ժամանած ՌԴ 21-ամյա քաղաքացին Mercedes-ով վթարի է ենթարկվել և հայտնվել ձորում. կա վիրավոր

Ծաղկաձոր հանգստի ժամանած ՌԴ 21-ամյա քաղաքացին Mercedes-ով վթարի է ենթարկվել և հայտնվել ձորում. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, Ռուսաստանի Դաշնության Նովգորոդ քաղաքի բնակիչ, 21-ամյա Դենիս Շիլովը Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ դեպի Հանքավան ընթանալիս՝ իր վարած Mercedes մակնիշի 01 XX 077 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, ԴՌ քաղաքացի, 18-ամյա Անաստասյա Կիրպիչնիկովան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը ժամանակավորապես հանգստանում են Ծաղկաձորում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը