Ավազակային հարձակում. տաքսու վարորդին սպառնացել է վիզը կտրել, թողնել չոլում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ հերթական ավազակային հարձակման դեպքն է գրանցվել տաքսիստի նկատմամբ: Տղամարդը Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում նստել է «Opel Astra» տաքսի ավտոմեքենան և խնդրել իրեն նախ տեղափոխել Երեւանի տարբեր տարածքներ, ապա՝ ի վերջո Գեղարքունիքի մարզ:
Ճանապարհին ուղևորը խնդրել է մի տեղ կագնել, որպեսզի տաք սուրճ վերցնի եւ հյուրասիրել է նաեւ վարորդին։ Վարորդը նկատել է, որ ուղևորը սուրճը ապարատից վերցնելուց հետո փայտիկով խառնում է, ինչից հետո մոտեցել ու տվել է իրեն՝ ասելով. «Խմենք, որ քուններս չտանի»:
Վարորդը սկզբում մերժել է, բայց ուղեւորի պնդելուց հետո, ի վերջո, խմել են և ճանապարհը շարունակել: Հասնելով «Չայնիի ոլորաններ»՝ վարորդը զգացել է, որ քունը տանում է և կանգեցրել է մեքենան, ողևորն էլ ասել է, որ եթե այդպես է, ապա կվերադռանան և ինքը կվարի ավտմեքենան:
Ըստ մեր տեղեկությունների՝ վարորդն ասել է, թե վատ է զգում և ուզում է, որ ուղևորը շտապ օգնություն կանչի: Իսկ երբ արթնացել է, տեսել է, որ ուղևորը ձեռքը մտցրել է իր գրպանը: Այդ ամենից հետո ուղևորը սպառնացել է վարորդին, թե վիզը կկտրի ու կթողնի չոլի մեջ, ապա վերցրել է նրա մոտ եղած գումարը, բջջային հեռախոսները եւ փախել: Փոքր ինչ կազդուրվելուց հետո վարորդը հասկացել է, որ հայտնվել է Քանաքեռի գերեզմանոցներում:
Նշենք, որ օրեր առաջ ավազակային հարձակման զոհ էր դարձել նաեւ մեկ այլ վարորդ։ 43-ամյա վարորդը 2 քաղաքացիների Մարտունի պետք է տեղափոխեր, ճանապարհին գիտակցությունը կորցրել է, իսկ երբ արթնացել է, ուղևորները ավտոմեքենայում չեն եղել: Այս դեպքում եւս վարորդին ուղեւորները սուրճ էին հյուրասիրել. Մարտունի ուղևորվելու ճանապարհին ուղևորները վարորդին խնդրել են «Գայի-Մարկետ» կոչվող խանութի մոտ կանգ առնել, ապա նրանցից մեկը վարորդին սուրճ է հյուրասիրել: Սուրճը խմել են, ճանապարհը շարունակել, սակայն «Չայնի» ոլորանների հատվածում վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ավտոմեքենան կանգնեցրել է, ինչից հետո գիտակցությունը կորցրել է: Իսկ արթնանալուց հետո ուղևորներն իր ավտոմեքենայում չեն եղել, և մեքենայից էլ բացակայել է նրա բջջային հեռախոսը և գումարը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով, վարորդը տուժող է ճանաչվել: