Մեծամորի աղբանոցում հայտնաբերված նորածնի վերջույթները հոշոտված են եղել․ նոր մանրամասներ
Մեծամորի մոտ գտնվող աղբանոցում հայտնաբերված նորածնի վերջույթները եղել են հոշոտված: «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը հայտնաբերել է արակա սեռի նորածին երեխայի դի, պորտալարը կտրված չի եղել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որից հետո միայն պարզ կլինի երեխան մեռելածի՞ն է եղել, թե՞ դարձել է սպանության զոհ:
Նախնական տվյալներով՝ երեխայի դին հայտնաբերել են աղբահանություն իրականացնող ծառայության աշխատակիցները և ահազանգել իրավապահներին:
Երեխայի վերջույթները հոշոտված են եղել կենդանիների կողմից։
***
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու նորածնի մահվան հանգամանքները:
2018թ. փետրվարի 26-ին` ժամը 12:45-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Մեծամոր քաղաքի աղբանոցում նորածնի դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական- օպերատիվ խումբը:
Դեպքի վայրի զննությամբ Մեծամոր քաղաքից դեպի «ՀԱԷԿ» ՓԲԸ տանող ճանապարհի հարակից աղբանոցում հայտնաբերվել է արական սեռի նորածնի դի։ Արտաքին զննությամբ դատաբժիշկներն արձանագրել են գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ, բացի այդ, բացակայել է նախաբազկի աջ վերին վերջույթը՝ դաստակը, իսկ ձախ վերին վերջույթը` ամբողջությամբ:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզելու համար հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ:

ՀՀ քննչական կոմիտե