Աշխարհ

26.02.2018 18:21


Ռուսաստանում հայերի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել. կան զոհեր

Ռուսաստանում հայերի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել. կան զոհեր

ՌԴ Լենինգրադի շրջանի Բուգրի գյուղում արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ վթարը մարդկանց մահվան պատճառ է դարձել. 2 մարդ վնասվածքներ է ստացել: Այդ մասին հայտնում է «Օպերատիվ պահպանությունը»։

Նշվում է, որ Audi A6 մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարը տեղի է ունեցել փետրվարի 25-ին՝ ժամը 22.25-ին, Մայրուղային փողոցի վրա: Ճանապարհի ուղիղ հատվածի վրա վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և բախվել էլեկտրահաղորդիչ գծի հենասյանը: Վարորդը տեղում մահացել է: Նրա մոտ փաստաթղթեր չեն հայտնաբերվել: Հավանաբար, նա արտասահմանյան ավտոմեքենայի վարորդն է՝ Բուգրի գյուղի ազգությամբ հայ բնակիչը:

Միջին ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 38-ամյա ուղևորը՝ վարորդի հայրենակիցը: Երկրորդ ուղևորը՝ 35-ամյա հայը, թեթև վնասվածքներ է ստացել: 2 ուղևորներն էլ նշված գյուղի բնակիչներ են:

Աղբյուրը՝ shamshyan.com

Այս խորագրի վերջին նյութերը