Լրահոս

27.02.2018 08:15


Այսօր կհրապարակվի Սամվել Բաբայանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը

Այսօր կհրապարակվի Սամվել Բաբայանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր կհրապարակի ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դիմումի գործով որոշումը:

Նախորդ նիստում Բաբայանն իր խոսքում կրկին պնդել էր, որ իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են և օրենքն առաջին ատյանի դատարանից խախտվելով՝ եկել-հասել է Վերաքննիչ դատարան։

-Ինչ վերաբերում է ինձ, ապա ես որևէ օրենք չեմ խախտել և ցանկություն էլ չունեմ խախտելու,-ավելացրել էր Ս․Բաբայանը,-սա սարքած գործ է, շինծո՛ւ, այդ շինծու գործը փորձում են իրականացնել իրենց ուզած ձև: Ես ատյան-ատյան գնալու եմ մինչև վերջ: Ես մեղքը իմ վրա չեմ վերցնելու, էս ցիրկը բերեք թարգեք։

Հիշեցնենք, որ 2017թ․ նոյեմբերի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Սամվել Բաբայանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման։

Նրա փաստաբան Ավետիս Քալաշյանը դիմել էր Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և երկու մեղադրանքով էլ կայացնել արդարացման դատական ակտ՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը