Լրահոս

27.02.2018 12:53


Հայտնաբերել են նորածնին աղբանոց նետած մորը

Հայտնաբերել են նորածնին աղբանոց նետած մորը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 26-ին, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչութան (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանի), Ոստիկանության Մեծամորի բաժնի (Ոստիկանության մայոր Արթուր Ֆրանգյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզել են երեկ Արմավիրի մարզում հայտնաբերված մահացած նորածին տղայի մոր ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի բնակչուհի՝ 37-ամյա Պայծառ Կ.-ն է։

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Բաբկեն Հարությունյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում փետրվարի 26-ին Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի վարչական տարածքում գտնվող աղբանոցում նորածնի դի հայտնաբերելու փաստով: Ժամը 12:40-ի սահմաններում Ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ Մեծամոր քաղաքից դեպի Հայաստանի Ատոմային էլեկտրակայան տանող ճանապարհին հարակից աղբանոցում արական սեռի նորածնի դի կա:

Ոստիկաններն ու քննիչները Մայիսյան գյուղի վարչական տարածքում գտնվող աղբանոցում հայտնաբերել էին նորածնի դի, որի վրա առկա էին փափուկ հյուսվածքների դեֆեկտներ: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ էին հայտնաբերվել, ինչպես նաև մարմնի վրա բացակայում էր նախաբազկի աջ վերին վերջույթը՝ դաստակը, իսկ ձախ վերին վերջույթը՝ ամբողջությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը