Լրահոս

27.02.2018 14:43


Սևանա լճում հայտնաբերել են 55-ամյա տնօրենի դին, ով որոնվում էր որպես անհայտ կորած

Սևանա լճում հայտնաբերել են 55-ամյա տնօրենի դին, ով որոնվում էր որպես անհայտ կորած

Այսօր՝ փետրվարի 27-ին, Սևանա լճում հայտնաբերել են փետրվարի 13-ից Ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող «Պրոմուտեա» ՍՊԸ-ի 55-ամյա տնօրեն Տիգրան Հակոբյանի ջրահեղձ եղած դին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դին լճից մեծ դժվարությամբ դուրս բերեցին ջրասուզակներ Նարեկ Բաբայանը, Արթուր Վարդանյանը և Արմեն Եփրեմյանը՝ հրամանատար Ա. Ճզմաչյանի գլխավորությամբ, որից հետո մոտորանավակով դին մոտ 1 կմ մոտեցվեց անվտանգ վայր և, օպերատիվորեն ժամանած Սևանի շտապօգնության հերթապահ խումբն այն տեղափոխեց դիահերձարան։

Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ փետրվարի 15-ին Ոստիկանության Կենտրոնական բաժին էր դիմել Տ. Հակոբյանի որդին՝ Երևան քաղաքի Թամանյան փողոցի բնակիչ Ռուբեն Հակոբյանը և հայտնել էր, որ 2 օր առաջ հայրը տանից դուրս էր եկել և չէր վերադարձել։ Նույն օրը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի բնակիչ Սարգիս Ղարիբջանյանը և հայտնել, որ 2 օր առաջ զանգահարել էր Տիգրանին և չէր կարողացել նրա հետ կապնվել և նա անհանգստանում էր, քանի որ ոչ մի տեղեեկություն չունի նրա գտնվելու վայրի մասին։ Նույն օրը փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Տիգրանյանի կողմից նյութեր էին նախապատրաստվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները զրուցել էին նաև որպես անհայտ որոնվող Տ. Հակոբյանի նախկին կնոջ՝ 67-ամյա Հասմիկ Մամիկոնյանի հետ, ով հայտնել էր, որ փետրվարի 13-ին, ժամը 15։00-ին, նախկին ամուսինը Հանրապտության և Տպագրիչների փողոցների խաչմերուկից մեկնել էր աշխատանքի, որը գտնվում է Վարդանանց 8-րդ նրբանցքում և չէր վերադարձել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել էին տաքսու վարորդին, ով տեղեկացրել էր, որ Տ. Հակոբյանին ինքը մեքենայով տեղափոխել էր Սևան, ով իջել էր Սևանի ափի մոտ և այլևս նա նրան չէր տեսել։

Այս խորագրի վերջին նյութերը