Լրահոս

27.02.2018 14:48


Մաշտոցի պողոտայում բախվել են BMW-ն, ՊԵԿ-ի հարկային տեսչության Reault-ն և թիվ 20 երթուղին սպասարկող ավտոբուսը. կա վիրավոր

Մաշտոցի պողոտայում բախվել են BMW-ն, ՊԵԿ-ի հարկային տեսչության Reault-ն և թիվ 20 երթուղին սպասարկող ավտոբուսը. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ թիվ 16 շենքի դիմաց, բախվել են BMW մակնիշի 35 OA 982 համարանիշի, Renault մակնիշի 032 BB 01 համարանիշի ավտոմեքենաները և թիվ 20 երթուղի սպասարկող Higer մակնիշի 4507 Տ համարանիշի ավտոբուսը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault-ի վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Renault-ն հաշվառված է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի Հարկային ծառայության հաշվեկշռում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը