Բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված հափշտակությունների 25 դրվագ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված գողությունների 25 դրվագ. երկու անձ ներգրավվել է որպես կասկածյալ:
2018թ. փետրվարի 24-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, երկու երիտասարդ Երևանի Ռուբինյանց 2/2 շենքի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ձախ կողային ապակին կոտրելու միջոցով ավտոմեքենայի սրահից բացել են շարժիչի ծածկոցը և փորձել գողություն կատարել, սակայն իրավապահների կողմից բերման են ենթարկվել՝ հանցագործությունն իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չհասցնելով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում: Երկու անձ ներգրավվել է որպես կասկածյալ:
Քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն անձանց մասնակցությամբ կատարվել են բազմաթիվ այլ հափշտակություններ Երևանի տարբեր վարչական շրջաններում և Աբովյան քաղաքում։
Գողությունները կատարվել են գիշերվա ժամերին՝ հիմնականում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներից՝ նույն եղանակով. ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք կայանված ավտոմեքենաներից հափշտակել են «ABS» արգելակման համակարգեր, առանձին դեպքերում նաև՝ ավտոմեքենաների սրահներում գտնվող այլ արժեքավոր իրեր։
Կասկածյալների կողմից վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են և առգրավվել գողոն հանդիսացող «ABS» արգելակման համակարգերից մեկը, ավտոմեքենայի վառելիքի լիցքավորման կտրոններ և պայուսակ, մեկ այլ ավտոմեքենայից գողացված թանկարժեք արևային ակնոցը, ինչպես նաև հայտնաբերվել և առգրավվել են հանցագործության կատարման միջոց հանդիսացած ավտոմեքենայի «սվեչան»՝ էլեկտրականության մոմիկի մանրացված մասնիկները:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, նույն անձանց կողմից կատարված հնարավոր այլ հափշտակությունները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե