ՌԴ ու ՀՀ առաջատար վնասվածքաբանները բարդ վիրահատություններ կատարեցին Արցախում (լուսանկար)
Օրերս ՌԴ Պրիորովի անվան Օրթոպեդիայի և Վնասվածքաբանության կենտրոնական ինստիտուտի և ՀՀ Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի գիտական կենտրոնի առաջատար օրթոպեդ-վնասվածքաբանները համատեղ 2 օր շարունակ բարեգործական վիրահատություններ են կատարել ԼՂՀ Հանրապետական Բժշկական Կենտրոնում:
Նշենք, որ ՌԴ-ում Հայ բժիշկների ասոցացիայի անդամ, ՌԴ Պրիորովի անվան Օրթոպեդիայի և Վնասվածքաբանության կենտրոնական ինստիտուտի ավագ գիտաշխատող բ.գ.թ. Գրիգորի Կարապետյանը ու օրթոպեդ-վնասվածքաբան Էդգար Հովհաննիսյանը և ՀՀ Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի գիտական կենտրոնի Մանկական վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ բ.գ.դ Արա Այվազյանը ու ավագ գիտաշխատող Խորեն Հովհաննիսյանը մեկնել են Արցախ երկու կենտրոնների միջև համագործակցության շրջանակում:
Մասնագետները ԼՂՀ Հանրապետական Բժշկական Կենտրոնի Վնասվածքաբանության ծառայության ղեկավար Կարեն Դավթյանի հետ իրականացրել են հետվնասվածքային բարդություններով, վերջույթների տարբեր դեֆորմացիաներով և չսերտաճած կոտրվածքներով հիվանդների վիրահատություններ ամենաժամանակակից մեթոդներով: Պետք է նշել, որ ԼՂՀ Հանրապետական Բժշկական Կենտրոնում նման վիրահատությունների համար ստեղծված են բոլոր պայմանները և հագեցվածությունը համապատասխանում է նորագույն միջազգային չափանիշներին:
Անդրադառնանք դեպքերից մի քանիսին.
1) ՀՀ Օրթոպեդիայի կենտրոնի (ՎՕԳԿ) մանկական բաժանմունքի օրթոպեդ- վնասվածքաբաների կողմից իրականացվել են միջամտություններ հետևյալ խնդիրներով՝
ազդրի ստորին երրորդականի փակ վերկոճային ոչ ճիշտ սերտաճող կոտրվածք (օսթեոէպիֆիզիոլիզ), կեղծ հոդ, նյարդային ցողունի հնացած վնասվածք: Կատարվել է ոսկրաբեկորների բաց համադրում, ախտաբանական ոսկրակոշտուկի և կեղծ հոդի էլեմենտների հեռացում և օստեոսինթեզ նորագույն LCP հարթակով:
Սրունքի ոսկրերի Ս/3-ի հետվնասվածքային վարուսային դեֆորմացիա, մեծ ոլոքի դիստալ աճի զոնայի վաղաժամ փակումով (ասիմետրիկ էպիֆիզիոդեզ): Կատարվել է մեծ ոլոքի շտկող վալգիզացնող օստեոտոմիա և օստեոսինթեզ LCP հարթակով:
2) ՌԴ Պրիորովի անվան Օրթոպեդիայի և Վնասվածքաբանության կենտրոնական ինստիտուտի բժիշկների կողմից կատարվել են՝
սրունքի և բազոսկրի միջին երրորդականի շրջանի կեղծ հոդով (վիճակ բազմակի վիրահատական միջամտություններից հետո) 2 հիվանդների վիրահատական բուժում՝ կեղծ հոդերի ռեզեկցիա, ոսկրաբեկորների ծայրերի թարմացում և MOS և LCP հարթակովներով
անրակի ակրոմիալ ծայրի հնացած հոդախախտով հիվանդի վիրահատական բուժում ՝ հոդամակերեսների թարմացում, հոդախախտի ուղղում և MOS կարթաձև հարթակով:
Հետագայում համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ. հաջորդ այցը նախատեսվում է 2018թ․ հուլիս ամսին։