Լրահոս

01.03.2018 12:04


Մարտի 9-ը կլինի ոչ աշխատանքային օր

Մարտի 9-ը կլինի ոչ աշխատանքային օր

Կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել` մարտի 9-ի աշխատանքային օրը տեղափոխել 2018 թվականի մարտի 17:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է․ «Իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ չորս օր անընդմեջ ոչ աշխատանքային օրերը կարող են դժվաություններ առաջացնել, հատկապես` տնտեսվարողների գործունեությանը»:

Նա հանձնարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահին, Սննդի անվտանգության պետական ծառայության պետին և առաջարկեց Կենտրոնական բանկի նախագահին` մարտի 8-ից մինչև մարտի 11-ի ավարտը տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունը և անխափությունը ապահովելու նպատակով բոլոր մաքսատներում սննդի անվտանգության պետական ծառայության համապատասխան ստորաբաժանումներով սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը