Կառավարությունը «Նաիրիտ 2»-ը վաճառելու որոշում կայացրեց
Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը 100 տոկոս բաժնեմասով պատկանող պետական մասնակցությամբ «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերությունը վաճառել:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 154-րդ հոդվածի 2-րդ կետը , «Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրա¬պետության oրենքի 67-րդ հոդվածը Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` հանդես գալով որպես «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության միակ բաժնետիրոջ իրավասություններ իրականացնող անձ` ընդունել միակ բաժնետիրոջ որոշում` 100 տոկոս պետական մասնակցությամբ «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ վաճառող) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող է Երևան քաղաքի Արտաշատի խճուղի 5/1 հասցեում գտնվող` 2018 թվականի մարտի 1-ի դրությամբ 114 642 242 դրամ հաշվեկշռային արժեքով շենք-շինությունները և դրանցով զբաղեցրած, սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ 10,3447 հա հողատարածքը (ծանրաբեռնված օտարման դեպքում հողամասի կադաստարային արժեքի վճարման պարտավորությամբ) (այսուհետ՝ գույք) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` անկախ գնահատող) կողմից գնահատված 626 905,0 հազ. դրամ շուկայական գնով (ներառյալ` ավելացված արժեքի հարկը, այսուհետ` վաճառքի գին)՝ ուղղակի վաճառքի ձևով «Ա-Ս ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ) օտարելու թույլտվություն տալու վերաբերյալ:

7or.am