Աշխարհ

01.03.2018 16:36


Մեդվեդևան խոստովանել է, որ հայրը հայ է, բայց ինքն ավելի շատ ռուս է

Մեդվեդևան խոստովանել է, որ հայրը հայ է, բայց ինքն ավելի շատ ռուս է

Փհենչհանում անցկացված օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևան խոստովանել է, որ չի մոռանում իր հայկական արմատների մասին։ Նա այս մասին ասել է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ում կազմակերպված ասուլիսի ժամանակ` պատասխանելով Sputnik-ի հարցին։

Հանրահայտ գեղասահորդուհու հայրն ավելի վաղ ասել էր, որ դուստրը մանկական մրցաշարերին մասնակցել է Բաբասյան ազգանունով։

«Սկսեմ նրանից, որ որևէ մեկն ինձ արյուն չի ներարկել։ Հայրս հայ է, բայց ես այնքան էլ ծանոթ չեմ հայկական մշակույթին»,- ասել է Մեդվեդևան։

Նա խոստովանել է նաև, որ հայկական խոհանոցն իրեն այնքան էլ դուր չի գալիս, ինքն ավելի շատ ռուս է։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը