Լրահոս

02.03.2018 10:04


Փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից

Փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից

Մարտի 1-ին, ժամը 21:45-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով:

Դեպքի վայրում հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Այս խորագրի վերջին նյութերը