Լրահոս

02.03.2018 18:20


Դեղերի դեղատոմսերով ձեռքբերման որոշումը կընդունվի նաև Արցախում

Դեղերի դեղատոմսերով ձեռքբերման որոշումը կընդունվի նաև Արցախում

Մարտի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել կառավարության որոշումը, որի համաձայն դեղերի մեծամասնությունը ձեռք է բերվելու դեղատոմսերի միջոցով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հարցի կապակցությամբ օրերս կայացած ԱԺ լիագումար նիստի ժամանակ խոսել է ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը՝ ավելացնելով, որ այն միտված է բացառելու ինքնաբուժումը, ինչպես նաև կարգավորելու բժիշկ-այցելու-դեղատուն փոխհարաբերությունները:

«Մենք կկազմակերպենք նախապատրաստական աշխատանքներ թե՛ բուժանձնակազմի, թե՛ դեղատների հետ և անպայման օրենքը կտեղայնացնենք մեր պայմաններին՝ հաշվի առնելով մեր համակարգի առանձնահատկությունները»,- նշել է Կ. Աթայանը և հավելել, որ ՀՀ-ում դեղատոմսերով գրանցված դեղամիջոցների ցանկերում ընդգրկված են հսկվող և միայն բժշկի դեղատոմսով վաճառվող դեղամիջոցները:

Այս խորագրի վերջին նյութերը