Սլավոնական համալսարանի մոտ բախվել են մարդատար Газель-ն ու Mercedes-ը․ վիրավորներից մեկն ազգությամբ չինացի է
Այսօր՝ մարտի 2-ին, ժամը 14։30-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Ռիգայի փողոցում՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 99 ՍՍ 299 համարանիշի և թիվ 49 երթուղին սպասարկող Газель մակնիշի 1536 Տ համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է՝ մեկը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ 1 հոգի էլ «Արմենիա» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, տապալել գազախողովակը։
Վիրավորներից մեկն ազգությամբ չինացի է, և նրանց առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։