Գուգարք գյուղում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու դի. նա թողել է գրություն
Երեկ՝ մարտի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Վանաձոր շտապօգնության կայանից հերթապահ խումբը Ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգել է, որ կանչով մեկնել են Գուգարք գյուղի 10-րդ փողոցի տներից մեկը, որտեղ բակում մետաղե սյունից պարանով կախված վիճակում հայտնաբերել են տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված տան երկրորդ հարկի պատշգամբում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 65-ամյա Պետրոս Ս.-ի դին՝ մետաղե սյունից պարանով կախված վիճակում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տան սեղանին հայտնաբերել են նամակ, որտեղ գրված է եղել. «Նման ցավերով և ներվերով անիմաստ է ապրել։ Շատ ստոր և անպատվաբեր արարք եմ կատարում»։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։