Արտակ Զաքարյան. «Պետությանը պետք չեն ընդդիմություն բեմադրող գաղափարախոս ռեալիստներ»
ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը խոսել է ազգային գաղափարախոսության անհրաժեշտության մասին և նշել, որմինչ այժմ բավարարվել ենք մեր անմիաբանությունը դատապարտելով կամ ազգային համերաշխության քարոզներ կարդալով։ Նա նշել է, որ ազգային հայեցողությունն ասում է, որ հիմնական արժեքներն են ազգն ու հայրենիքը, իսկ նպատակն է դրանց հավիտենականացումը։ Այդ նպատակի և արժեքների գիտակցումի պակասն է, նրա խոսքերով, որոշ քաղաքական տարրերի շրջանում ի հայտ բերում անհանդուրժողականություն, մերժողականութուն և պառակտման ընդգծված քաղաքականութուն։
-Ակնհայտ է, որ երբ բացակայում է ազգի և հայրենիքի գիտակցումը, ու չկա նրան ծառայելու կամքը, նյութապաշտական, փառասիրական և այլ կարգի «ես»-երը գալիս են մասնատելու ազգային օրգանիզմը։ Եվ պատահական չէ, որ քաղաքականությամբ զբաղվող հայն իր անհասկանալի հայացքներին ծառայելու ճանապարհին էժան աջակցություն ստանալու նպատակով ազգայինը միտումնավոր որակում է իբրև ռաբիս՝ մոռանալով, որ ինչն ուղղված է ազգայինի դեմ, ուղղված է նաև մարդկության դեմ,-ասել է նա։
ՀՀԿ պատգամավորը նշել է, որ ժամանակակից մարտահրավերներին ընդառաջ՝ պարտավոր ենք և՛ վրան կառուցել, և՛ հողմաղաց։ Վրանը դիմադրական կամքն է, որի հիմնական կրողներն են հայ ընտանիքը, հայ դպրոցը, հայկական բանակը և հայկական եկեղեցին, իսկ հողմաղացը քաղաքական համակարգն է, որի իրացմանը երկրի առաջնորդի ղեկավարությամբ վաղուց լծվել են քաղաքական իմաստությունը յուրացրած քաղաքական գործիչները.
-Ինչ վերաբերում է քաղաքական փոքրամասնության փոքրագույն մասին, ապա հանրահավաքային էպոպեան վկայում է, որ մեր ժողովրդին ու պետությանը պետք չեն ընդդիմություն բեմադրող գաղափարախոս ռեալիստներ, ինչպես նաև երազկոտ ճակատագրապաշտներ, այլ անհրաժեշտ են արտաքին և ներքին քաղաքական կյանքի իրական պայմանները գործով իմացող գաղափարական գործիչներ,-ընդգծել է նա։
Արտակ Զաքարյան. «Պետությանը պետք չեն ընդդիմություն բեմադրող գաղափարախոս ռեալիստներ»
ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը խոսել է ազգային գաղափարախոսության անհրաժեշտության մասին և նշել, որ մինչ այժմ բավարարվել ենք մեր անմիաբանությունը դատապարտելով կամ ազգային համերաշխության քարոզներ կարդալով։ Նա նշել է, որ ազգային հայեցողությունն ասում է, որ հիմնական արժեքներն են ազգն ու հայրենիքը, իսկ նպատակն է դրանց հավիտենականացումը։ Այդ նպատակի և արժեքների գիտակցումի պակասն է, նրա խոսքերով, որոշ քաղաքական տարրերի շրջանում ի հայտ բերում անհանդուրժողականություն, մերժողականութուն և պառակտման ընդգծված քաղաքականութուն։

7or.am