Լրահոս

04.03.2018 09:18


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ կա կուտակված մոտ 20 բեռնատար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ կա կուտակված մոտ 20 բեռնատար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Մարտի 4-ին հանրապետության առանձին շրջաններում, մարտի 5-6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Վարդենյաց լեռնանցքը և Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի «Մեղրու սար» կոչվող հատվածը (10-12 կմ) փակ են:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ փակ է բեռնատարների համար, կա կուտակված մոտ 20 բեռնատար:

Այս խորագրի վերջին նյութերը