«Մետաքս» թաղամասում 21-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղում մահացել է
Այսօր՝ մարտի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:40-ի սահմաններում 21-ամյա Գրիգոր Միքայելյանը իր վարած Mercedes մակնիշի 32 LL 446 համարանիշի ավտոմեքենայով Խորենացի և Քրիստափորի փողոցների խաչմերուկում՝ «Ծիրան» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինը տեղում մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը Էրեբունու ոստիկանապետ Ռ. Ներսիսյանի և Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Ա. Վանյանի ուղեկցությամբ տեղափոխվեց սթափության աստիճանը ստուգելու ու պարզվեց որ նա եղել է սթափ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։