Աշխարհ

04.03.2018 11:29


«Արսենալի» հովանավորը Մխիթարյանի և Օբամեյանգի մասին ծաղրական գրառում է կատարել (լուսանկար)

«Արսենալի» հովանավորը Մխիթարյանի և Օբամեյանգի մասին ծաղրական գրառում է կատարել (լուսանկար)

Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Արսենալը» սեփական դաշտում 0:3 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Սիթիին»:

«Զինագործների» հովանավոր SportPesa բուքմեյքերական ընկերությունը հանդիպման ընթացքում ծաղրական գրառում է կատարել՝ օգտագործելով թիմի նորեկներ Հենրիխ Մխիթարյանի և Պյեր-Էմերիկ Օբամեյանգի լուսանկարը:

Հայ կիսապաշտպանը գաբոնցի հարձակվողի տեղափոխությունից առաջ ասել էր հետևյալը. «Հեյ, Պյե՛ր, չես ցանկանո՞ւմ միանալ մեզ»:

Աֆրիկյան ընկերությունը Մխիթարյանի խոսքը ձևափոխել է հետևյալ կերպ. «Հեյ, Պյե՛ր, այստեղ շատ մեծ սխալ ենք թույլ տվել»:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը