Գագիկ Հարությունյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի, 166-րդ հոդվածի 8-րդ մասի հիմքով՝ 2018 թվականի մարտի 5-ին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության սրահում հրավիրվել է Բարձրագույն դատական խորհրդի առաջին նիստը:
Դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նիստը հրավիրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրված 5 անդամներից Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու նպատակով:
Օրենքով սահմանված կարգով խորհուրդը գաղտնի քվեարկությամբ միաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրել Գագիկ Հարությունյանին: