Լրահոս

06.03.2018 08:07


Վրաերթի են ենթարկվել 51-ամյա, 20-ամյա, 21-ամյա, 12-ամյա և 11-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 51-ամյա, 20-ամյա, 21-ամյա, 12-ամյա և 11-ամյա քաղաքացիներ

Մարտի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ճանապարհի 9-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 51-ամյա և 20-ամյա քաղաքացուհիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 3-ին, ժամը 21.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սասնա Ծռերի փողոցի թիվ 12 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 4-ին, ժամը 13.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սաֆարյան փողոցի թիվ 5/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Մարտի 4-ին, ժամը 18.15-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ դեմքի վնասվածքով բուժօգնության է բերվել 11-ամյա տղա և հայտնել, որ փողոցում վայր է ընկել:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Զորակ գյուղի կենտրոնական ճանապարհին վրաերթի է ենթարկել երեխային և պատահական ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը