Աշխարհ

06.03.2018 10:23


Նազարբաևը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել Ղազախստանի նախագահի պաշտոնը

Նազարբաևը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել Ղազախստանի նախագահի պաշտոնը

Ղազախստանում երկրի ղեկավարի հնարավոր փոփոխության մասին խոսակցությունների ֆոնին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ առաջիկայում չի պատրաստվում լքել պաշտոնը։

«Ես աշխատել եմ, աշխատում եմ և կշարունակեմ աշխատել, որպեսզի մեր ժողովուրդը վստահությամբ նայի ապագային», - երեկ հայտարարել է Նազարբաևը խորհրդարանի նիստում։

Ղազախստանի նախագահը նաև ասել է, որ եկել է մեծ սոցիալական ծրագրերի վրա կենտրոնանալու ժամանակը, և ինքը շարունակելու է նման ծրագրեր առաջ տանել։

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը