Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գողության դեպք է տեղի ունեցել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ մարտի 5-ին, գողություն է տեղի ունեցել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կրթահամալիրի ավագ դպրոցի ղեկավար, Երևանի բնակիչ, 32-ամյա Մարթա Ասատրյանը Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին հայտնել է, որ մարտի 4-ի ժամը 20։00-ից մինչև մարտի 5-ի ժամը 05։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են դպրոցի առաջին հարկի դասասենյակներից մեկի պատուհանը, ներս մտել և այնտեղից հափշտակել «Դելլ» տեսակի նոութբուք և 3 հատ համակարգչի հիշողության սարքավորում։
Փաստի առթիվ Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Ասատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Ասատրյանը նշված կրթահամալիրի ավագ դպրոցի ղեկավարն է։