Հրդեհ է բռնկվել Կասյան փողոցի վրա գտնվող արագ սննդի կետերից մեկում
Երեկ՝ մարտի 6-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող արագ սննդի կետերից մեկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կասյան փողոցի թիվ 1/61 հասցեում գտնվող Ադիմիր Մկրտչյանին պատկանող արագ սննդի կետում։ Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն։ Պարզվել է, որ այրվել է կարտոֆիլի ֆրի պատրաստող ավտոմատ սարքը, ջրատաքացուցիչը, էլետրամալուխը և դրա արդյունքում էլ ջերմահարվել են դուռն ու կենցաղային այլ իրեր։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։