Տնտեսական

07.03.2018 14:26


Փոխնախարարը խոստովանում է՝ դեղորայքի դեղատոմսերով վաճառքի ժամանակ խնդիրներ առաջացան

Փոխնախարարը խոստովանում է՝ դեղորայքի դեղատոմսերով վաճառքի ժամանակ խնդիրներ առաջացան

Կառավարությունը երեկ մասնակի կասեցրեց մարտի 1-ից գործող դեղորայքի դեղատոմսերով վաճառքի որոշումը:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոստովանեց՝ խնդիրներ էին առաջացել։

«Որոշակի հաշվարկներով մենք ունեինք մտավախություն, և առաջին օրվա ընթացքում էդ մտավախությունները հաստատվեցին։ Թեև նախապատրաստական մեծ աշխատանք էր կատարվել, սակայն պրակտիկայում սկսեցին ի հայտ գալ մի շարք խնդիրներ լրացման հետ կապված, հիվանդների հաճախելիության հետ կապված, դեղատներում դեղատոմսով և առանց դեղատոմսի դուրս գրվող դեղերի հետ կապված։ Էդ խնդիրները մենք մոնիթորինգ ենք անում, խնդիրները լուծում ենք և որոշում ենք կայացնում», - ասաց փոխնախարարը։

Փոխնախարարն այսօր ասաց, որ սկսում են հակավարակային դեղերից։ «Սկսում ենք հակավարակային դեղերից, որոնք ներառում են հակաբիոտիկները, դրանից հետո հուլիսի 1-ից սկսած մենք կիրականացնենք դեղատոմսերով ներարկումային դեղերի բացթողումը, իսկ հոկտեմբերի 1-ի դրությամբ մենք կունենանք արդեն բոլոր դեղերի դեղատոմսով բացթողնելու փաստը», - ասաց Խաչատրյանը։

Նա նշեց, որ այսօր Հայաստանում շրջանառվում են 1135 անուն առանց դեղատոմսի դուրս գրվող դեղեր՝ ցավազրկողներ, փորլուծության, ջերմիջեցնող, մրսածության դեմ մի շարք դեղեր, որոնք կարել է ձեռք բերել առանց դեղատոմսի և առանց բժշկի մոտ գնալու։

Մանրամասները՝ Ազատություն-ում։

Այս խորագրի վերջին նյութերը