Երևանում 55-ամյա տղամարդը SMS հաղորդագրություն է ուղարկել կնոջն ու աղջկան. «Ես քիչ հետո կամրջից ինձ գցելու եմ»
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին փրկարարները, կամրջի վրա ծառայություն կատարող ոստիկանները մեծ դժվարությամբ կարողացել են կանխել քաղաքացու ինքնասպանությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչև ինքնասպանության փորձ կատարելը, այդ քաղաքացին, ով Երևան քաղաքի բնակիչ, 55-ամյա Գ. Հ.-ն է, SMS հաղորդագրություն է ուղարկել կնոջն ու աղջկան, որտեղ գրել է. «Ես ձեզ շատ եմ սիրում, ես քիչ հետո կամրջից ինձ գցելու եմ»: Բարեբախտաբար, Դավիթաշենի կամրջի վրա ծառայություն կատարող Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՊՊԾ աշխատակիցները կանխել են:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։