Լրահոս

08.03.2018 17:59


Երևանում տրոլեյբուսի լարը վերանորոգող աշխատակիցներն ամբարձիչի վրայից 4 մետր բարձրությունից ընկել են

Երևանում տրոլեյբուսի լարը վերանորոգող աշխատակիցներն ամբարձիչի վրայից 4 մետր բարձրությունից ընկել են

Այսօր՝ մարտի 8-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցից Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը 2 քաղաքացու տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նշված քաղաքացիները հիվանդանոց են տեղափոխվել Մազմանյան փողոցի վրա աշխատանքներ կատարելիս վայր ընկնելու հետևանքով։ Նրանք կանգնել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված և վթարային ազդանշանները միացրած ГАЗ 53 մակնիշի վթարային ամբարձիչի վրա, որպեսզի վերանորոգեն վթարված տրոլեյբուսի լարը։ Այդ պահին, ըստ նախնական տեղեկությունների, հանդիպակաց երթևեկելի գոտիով անցել է մեկ այլ բեռնատար ավտոմեքենա, որը, հավանաբար, բախվել է տրոլեյբուսի վթարված ճոպանին, ինչի հետևանքով էլ աշխատակիցները մոտ 4 մետր բարձրությունից վայր են ընկել։ Մինչ շտապօգնության ժամանումը, վիրավորներին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը և ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու և առեղծվածային բեռնատարը հայտնաբերելու ուղղությամբ։ Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը