Երեկ Երևանում տրոլեյբուսի լարը վերանորոգելու ժամանակ վթարային ամբարձիչի վրայից ընկած վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացավ
Երեկ՝ մարտի 8-ին, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների Բաշինջաղյան փողոցից «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 2 վիրավորներից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի բնակիչ՝ 62-ամյա Գեղամ Քարամյանը մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մյուս վիրավոր՝ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ, 67-ամյա Սիմոն Գասպարյանը գտնվում է ծանր կայուն վիճակում։ Վերջիններս հիվանդանոց էին տեղափոխվել Երևանի 1-03 շտապօգնության բրիգադի կողմից, երբ վնասված տրոլեյբուսի էլեկտրալարերը վերանորոգելիս 4 մետր բարձրություն ունեցող վթարային ամբարձիչի վրայից վայր էին ընկել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։