Լրահոս

09.03.2018 13:45


Տիգրանաշենի ոլորանում բախվել են Արցախի պաշտպանության բանակի Mitsubishi-ն ու Opel-ը. կան վիրավորներ

Տիգրանաշենի ոլորանում բախվել են Արցախի պաշտպանության բանակի Mitsubishi-ն ու Opel-ը. կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշեն գյուղի վարչական տարածքում, Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորաններում, բախվել են Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Արթուր Խուրշուդյանի վարած Mitsubishi մակնիշի ՊԲ 6 Մ 900 համարանիշի և Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Հենրիկ Մինասյանի վարած Opel Astra մակնիշի 35 ԼG 669 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mitsubishi-ի վարորդը, ով ընդունել է իր մեղավորությունը։ Ռազմական Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mitsubishi-ն հաշվառված է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հաշվեկշռում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Opel-ը անդունդը չի գահավիժել՝ շնորհիվ ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշների։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը