Լրահոս

10.03.2018 11:54


Սիսիանի հոգևոր հովիվը հայտնել է, որ եկեղեցու դռան շրջանակը կոտրելու միջոցով ներս են մտել ու վառել 300 հատ մոմ

Սիսիանի հոգևոր հովիվը հայտնել է, որ եկեղեցու դռան շրջանակը կոտրելու միջոցով ներս են մտել ու վառել 300 հատ մոմ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 8-ին, Սիսիանի հոգևոր հովիվ, 29-ամյա Վարդան Զեյնալյանը դիմել է Ոստիկանության Սիսիանի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 00-09:00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եղեկեցու դռան շրջանակը և ներս են մտել եկեղեցի ու մոմակալի վրա վառել եկեղեցում առկա մեկ կապ՝ թվով 300 հատ մոմ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եղեկեցի են մեկնել Ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային Ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ, ում հոգևոր հովիվը հայտնել է, որ 1 մոմն արժե 60 դրամ ու կարծիք է հայտնել, որ այդ ամենը գույքի դիտավորությամբ ոչնչացում է:

Փաստի առթիվ Ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը