Լրահոս

10.03.2018 12:12


Իջևանում Թուրքիայի 44-ամյա քաղաքացին ցիտրուսային մրգերով բարձված բեռնատարով բախվել է բաժանարար բետոնին

Իջևանում Թուրքիայի 44-ամյա քաղաքացին ցիտրուսային մրգերով բարձված բեռնատարով բախվել է բաժանարար բետոնին

Այսօր՝ մարտի10-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 44-ամյա Էրբաշ Հասանը իր վարած DAF մակնիշի KA 053 RO համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի 130-րդ կմ հատվածում՝ Իջևանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Իջևանի շուկայի գլխավոր ճանապարհին տեղադրված բաժանարար բետոնե հատվածին՝ մասամբ բարձրանալով բետոնե սյան վրա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Ավտոմեքենան բարձված է եղել ցիտրուսային մրգերով։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը