Լրահոս

10.03.2018 12:56


29-ամյա կինը գողության հետքերը թաքցնելու նպատակով հրկիզել էր տունը

29-ամյա կինը գողության հետքերը թաքցնելու նպատակով հրկիզել էր տունը

SHAMSHYAN.com-ը փետրվարի 25-ին տեղեկություն էր հրապարակել Լոռու մարզում տեղի ունեցած առեղծվածային դեպքի վերաբերյալ, երբ հրդեհ էր բռնկվել Ալավերդի քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 10 տանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տունը պատկանել է Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ 2-րդ թաղամասի բնակիչ, 83-ամյա Վարշամ Դավիթավյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 8-ին, Ոստիկանության Լոռու մարզային վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի) գլխավորությամբ, Ոստիկանության Թումանյանի բաժնի (բաժնի պետ Արտակ Գուրջանյանի) գլխավորությամբ նշված տունը հրկիզելու կասկածանքով բացատրական աշխատանքների շնորհիվ Ոստիկանության Թումանյանի բաժին է մեղայականով ներկայացել Ալավերդի քաղաքի բնակչուհի, 29-ամյա Արփինե Ա.-ն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս հայտնել է, որ Հ. Ասլանյանի կողմից վերոհիշյալ բնակարանից կատարված գողության հետքերը ոչնչացնելու նպատակով փետրվարի 24-ին ժամը 14:00-ի սահմաններում, օգտվելով բնակարանի դռան բաց լինելու հանգամանքից, ինքը մուտք է գործել Վ. Դավիթավյանին պատկանող առանձնատուն և իր հետ նախօրոք բերված պլաստմասե տարայով լցված բենզինը լցել է տան ներսում իրերի վրա և լուցկիով հրկիզել:

Արփինե Ա.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Իրավապահներն ունեն նաև կասկածներ, որ գողությունը կատարվել է փետրվարի 27-ին Ալավերդի քաղաքի բնակիչ, 23-ամյա Հ. Ա.-ի կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը