Լրահոս

10.03.2018 15:46


Հրդեհ է բռնկվել «Սիլ-Ինշուրանս» ապահովագրական ընկերության գրասենյակում

Հրդեհ է բռնկվել «Սիլ-Ինշուրանս» ապահովագրական ընկերության գրասենյակում

Այսօր՝ մարտի 10-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Արտակրգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տիգրան Մեծ պողոտայի 39 հասցեում գտնվող գտնվող «Սիլ-Իշուրանս» ապահովագրական ընկերության գրասենյակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այրվում են հոսանքի լարեր, փաստաթղթեր: Հրշեջները կարճ ժամանակում մարել են հրդեհը:

Դեպքի վարում հավաքվածներն ասում էին, որ շենքում կան նաև հոսանքի տատանումների հետևանքով փչացած տեխնիկաներ: Ըստ բնակիչների՝ հոսանքը կտրուկ տատանվել է, ինչն էլ հնարավոր է՝ դարձած լինի հրդեհի պատճառ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը