Լրահոս

10.03.2018 20:33


Վանաձորում 39-ամյա կինը 62-ամյա տղամարդուց խոշոր չափի գումար է շորթել՝ սպառնալով վարկաբեկիչ տեղեկություններ հրապարակել

Վանաձորում 39-ամյա կինը 62-ամյա տղամարդուց խոշոր չափի գումար է շորթել՝ սպառնալով վարկաբեկիչ տեղեկություններ հրապարակել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Վանաձոր քաղաքի բնակչուհի՝ 39-ամյա Գոհար Ն.-ի կողմից շորթում կատարելու փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գոհար Ն.-ն մարտի 9-ին Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Արմեն Ս.-ին հայտնել է, որ նրա վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ կհրապարակի, և եթե նա իրեն վճարի 800 ԱՄՆ դոլար, ինքը դա չի անի։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ մարտի 2-ին Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի տնակներից մեկի բակում Գոհար Ն.-ն Արմեն Ս.-ի կողմից ստացել է 100 հազար դրամ։ Ոստիկանները հայտնաբերել են Գոհար Ն.-ին, ով հրավիրվել է Ոստիկանության Տարոնի բաժին, այնուհետև ստորագրությամբ բաց է թողնվել։ Ըստ տեղեկությունների՝ Արմեն Ս.ի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, վարկաբեկիչ ոչ մի տեղեկություններ չեն եղել, պարզապես նրա նկատմամբ Գոհար Ն.-ն շորթում է կատարել։

Այս խորագրի վերջին նյութերը