Լրահոս

11.03.2018 11:32


Խոշոր հրդեհ «SV» հյուրանոցի նկուղային շոգեբաղնիքում. հայտարարվել է հդրեհի բարդության «Բիս-1» աստիճան

Խոշոր հրդեհ «SV» հյուրանոցի նկուղային շոգեբաղնիքում. հայտարարվել է հդրեհի բարդության «Բիս-1» աստիճան

Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «SV» հյուրանոցի նկուղային շոգեբաղնիքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի բարդության «Բիս-1» աստիճանով օպերատիվորեն դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության թիվ 2 և 4 հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 2-ական մարտական հաշվարկով, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը՝ խմբի պետ Գարիկ Հակոբյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ բժիշկը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության և «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության աշխատակիցները: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:31-ին, մարվել է՝ 10:50-ին:

Ամբողջությամբ այրվել են հյուրանոցի շոգեբաղնիքի փայտյա կառուցատարրերը (10 քմ) և գույքը՝ մասամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հյուրանոցի 1 աշխատակից տեղում առաջին բուժօգնություն է ստացել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը