Լրահոս

11.03.2018 11:46


Կենտրոնական բանկի դիմաց վրաերթի ենթարված հետիոտնը մի քանի մետր շպրտվել և տեղում մահացել է

Կենտրոնական բանկի դիմաց վրաերթի ենթարված հետիոտնը մի քանի մետր շպրտվել և տեղում մահացել է

Մարտի 10-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում «Mercedes G 63» մակնիշի 999 DO 99 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ կենտրոնական բանկի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մի քանի մետր շպրտվել և հայտնվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի տակ և տեղում մահացել: Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության 01 հերթապահ խումբը և բժիշկներն արձանագրել են վրաերթի ենթարկվածի մահը:

«Mercedes»-ի վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի: Ոստիկանները նրա ավտոմեքենայում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ, ինչպես նաև 26-ամյա Ժորա Վարդանյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական: Ոստիկանությունը պարզում է, թե արդյոք ավտոմեքենան նա՞ է վարել:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենայում հայտնաբերված վարորդական իրավունքի վկայականի անձը աշխատում է «Մարիաննա» կաթնամթերքների ընկերությունում ու նախկին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների, ներկայումս Վերաքննիչ դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան է: Ժամանել են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության քրեագետները, ովքեր այս պահին կատարում են ավտոմեքենայի զննություն՝ նրա վրայից վերցնելով մատնահետքեր:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը 75-ամյա Մարիա Գրիգորյանն է, ով ըստ տեղեկությունների, «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրենի կնոջ մայրն է: Գ. Շամշյանի տեղեկություններով, վրաերթ կատարող կասկածյալ Ժ. Վարդանյանը «Մարիաննա» կաթնամթերքի ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Վարդանյանի տղան է:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը