Արաբկիրում ընկերների կերուխումն ավարտվել է սպանությամբ
Այսօր՝ մարտի 11-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի թիվ 11ա շենքի բնակարաններից մեկում դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 93-րդ բնակարանում՝ հյուրասենյակում բազմոցի վրա, հայտնաբերել են տանտիրոջ՝ դին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության 4-րդ բաժանմունքի ծառայողներն ու Արաբկիրի ոստիկանները, համագործակցելով Ոստիկանության էրեբունու բաժնի ծառայողների հետ՝ Էրեբունու բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, 2 կասկածյալի հայտնաբերել և տեղափոխել են Ոստիկանության Արաբկիրի բաժին: Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Սպանության վայրի հարևանությամբ բնակվողները ասում էին, որ սպանությունից առաջ սպանվածը, ում անունը Կարեն է, իր 2 ծանոթների հետ կերուխում է արել, որից հետո տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է սպանությամբ:Տան մի քանի սենյակների պատերին, այդ թվում՝ լոգարանում, կան արնանման հետքեր:
Արաբկիրում ընկերների կերուխումն ավարտվել է սպանությամբ
Այսօր՝ մարտի 11-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի թիվ 11ա շենքի բնակարաններից մեկում դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 93-րդ բնակարանում՝ հյուրասենյակում բազմոցի վրա, հայտնաբերել են տանտիրոջ՝ դին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության 4-րդ բաժանմունքի ծառայողներն ու Արաբկիրի ոստիկանները, համագործակցելով Ոստիկանության էրեբունու բաժնի ծառայողների հետ՝ Էրեբունու բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, 2 կասկածյալի հայտնաբերել և տեղափոխել են Ոստիկանության Արաբկիրի բաժին: Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Սպանության վայրի հարևանությամբ բնակվողները ասում էին, որ սպանությունից առաջ սպանվածը, ում անունը Կարեն է, իր 2 ծանոթների հետ կերուխում է արել, որից հետո տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է սպանությամբ: Տան մի քանի սենյակների պատերին, այդ թվում՝ լոգարանում, կան արնանման հետքեր:
Մանրամասները՝ shamshyan.com-ում։