Լրահոս

12.03.2018 14:29


Աշտարակում՝ կոյուղու դիտահորի մեջ, հայտնաբերվել է դեռևս չձևավորված մարդու պտուղ

Աշտարակում՝ կոյուղու դիտահորի մեջ, հայտնաբերվել է դեռևս չձևավորված մարդու պտուղ

Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Պռոշյան 24 շենքի բակում՝ կոյուղով անցնող դիտահորի մեջ, նորածնի դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նորածնի դին նշված դիտահորի մեջ հայտնաբերել են Աշտարակի քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները, ովքեր ահազանգ են ստացել, որ դիտահորը խցանված է։

Տեղում աշխատել է նաև դատական բժիշկը, ով հայտնել է, որ հայտնաբերվածը չձևավորված մարդու պտուղ է։ Ավելի մանրամասն զննություն կատարելու անհրաժեշտությունից ելնելով՝ պտուղը արկղով տեղափոխվեց Աշտարակի հիվանդանոցի դիահերձարան։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը