«Вкусные блюда» ռեստորանի մոտ հայտնաբերված դիակի ինքնությունը ճշտվել է. 2 օր առաջ էր Ռուսաստանից վերադարձել
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Հակոբ Խաչատրյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են Բագրատաշենի մաքսակետի հարևանությամբ գտնվող «Вкусные блюда» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերված մահացած տղամարդու ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ՝ 61-ամյա Զաքար Գրիգորյանն էր, ով Հայաստան էր վերադարձել մահանալուց 2 օր առաջ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները նրա մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակում 2 վարկածի ուղղությամբ են աշխատում. կա՛մ նա վրաերթի է ենթարկվել, կա՛մ սպանվել է, քանի որ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմի վրա կային վնասվածքներ և կոտրվածքներ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։