Լրահոս

13.03.2018 20:08


Կասկածյալը զոհին սպանելու ժամանակ բարձր երաժշտություն է միացրել, որպեսզի նրա օգնության ձայնը հարևանները չլսեն

Կասկածյալը զոհին սպանելու ժամանակ բարձր երաժշտություն է միացրել, որպեսզի նրա օգնության ձայնը հարևանները չլսեն

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետ, Արդարադատության գնդապետ Տիգրան Թամամյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, ավագ քննիչ Խալաթյանը վաղը դիմելու է դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Վարդաշեն 9-րդ փողոցի բնակիչ, 50-ամյա Ֆելիքս Վարդանյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մարտի 3-ին ժամը 21:00-ի սահմաններում Ազատության պողոտայի 11ա շենքի 93 բնակարանում վիճաբանության ժամանակ նշված բնակարանատիրոջ՝ 65-ամյա Կարեն Աղաբաբյանին սպանելու մեջ: Դատաբժիշկը տեղում զննելով դին, հայտնել էր, որ մահացածի գլխին և դեմքին կան վնասվածքներ:

Մարտի 11-ի Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի նշված շենքի նշված տանը սպանություն է կատարվել Կ. Աղաբաբյանի կողմից, որին ներկա է եղել նաև Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 53-ամյա Ռուզան Թ.-ն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ֆ. Վարդանյանը երբ իր զոհին ծեծելիս է եղել, դիմել է ստոր քայլի ՝ միացնելով բարձր երաժշտություն, որպեսզի հարևանները չլսեն օգնության ձայն խնդրող Կ. Աղաբաբյանին:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը