Լրահոս

13.03.2018 20:22


Երևանում կանխել են 51–ամյա կնոջ ինքնասպանությունը. ըստ կնոջ՝ պատճառը տնօրենն է եղել

Երևանում կանխել են 51–ամյա կնոջ ինքնասպանությունը. ըստ կնոջ՝ պատճառը տնօրենն է եղել

Այսօր՝ մարտի 13-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Հրաչյա Արզումանյանի գլխավորությամբ, կարողացել են Երևանում կանխել 51-ամյա կնոջ ինքնասպանությունը: SHAMSHYAN.com-ի թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես են Ոստիկանության ծառայողները Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն անցած կնոջը, իրենց կյանքը վտանգելով, դուրս բերում անվտանգ վայր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կնոջը, ով Երևան քաղաքի բնակչուհի Ժաննա Հ.-ն է, տեղափոխել են Ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կինը ծայրահեղ այդ քայլին դիմել է, քանի որ բողոք է ունեցել տնօրենից:

Այս խորագրի վերջին նյութերը