Աշխարհ

13.03.2018 22:16


Կլոպի ինքնակենսագրականի հեղինակ. «Արսենալի» հանդերձարանում ատում էին Սանչեսին

Կլոպի ինքնակենսագրականի հեղինակ. «Արսենալի» հանդերձարանում ատում էին Սանչեսին

Ֆուտբոլային լրագրող ու Յուրգեն Կլոպի ինքնակենսագրական գրքի հեղինակ Ռաֆայել Հոնիգշտեյնը պատմել է, որ Ալեքսիս Սանչեսը հարգանք չէր վայելում «Արսենալի» հանդերձարանում.

««Արսենալի» խաղացողները բղավում էին. «Վերջապես մենք ազատվեցինք Սանչեսից»: Ամբողջ հանդերձարանն ատում էր Սանչեսին: Նրանք զգում էին, որ Սանչեսը խաղում էր երկրպագուների համար: «Ես փորձում եմ այնպես, ինչպես ուրիշ ոչ-ոք: Ի՞նչ եմ այստեղ անում»: Սակայն, երբ նախորդ տարի «Արսենալը» ցույց տվեց ֆուտբոլիստների` հանդիպումների ժամանակ վազելու վիճակագրական տվյալները, Սանչեսն ամենաքիչ ցուցանիշն ուներ:

Արդյոք «Արսենալն» ավելի թիմային խաղ է սկսել ցուցադրել, այլ պատմություն է: Մի բան հստակ է, որ թիմի մթոնոլորտն ավելի ուրախ է դարձել»,- Հոնիգշտեյնի խոսքերը մեջբերում է «Balls.ie»-ը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը