Լրահոս

15.03.2018 09:38


Այսօր սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

Այսօր սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրն է:

Կոնգրեսում 1961թ. ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին իր ելույթում ձևակերպել էր սպառողի 4 հիմնական իրավունքները՝ անվտանգության, տեղեկատվության, ընտրության և լսված լինելու։

Հետագայում դրանց գումարվել է ևս 4-ը՝ վնասի փոխհատուցման, սպառողական կրթության, հիմնական պահանջների բավարարման և առողջ միջավայրի իրավունքները։

Առաջին անգամ այդ օրը նշվել է 1983թ. մարտի 15-ին, երբ այն տոների միջազգային օրացույցում ամրագրվել է որպես Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը