Լրահոս

16.03.2018 09:24


Արմավիրում 49-ամյա աղջիկը հում միսն ուտելիս՝ շնչահեղձ է եղել. մայրը նրա պարանոցը սեղմելով՝ փորձել է օգնել

Արմավիրում 49-ամյա աղջիկը հում միսն ուտելիս՝ շնչահեղձ է եղել. մայրը նրա պարանոցը սեղմելով՝ փորձել է օգնել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 109 հոդվածի 1-ին մասի (անզգուշությամբ մահ պատճառելը) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է այս տարվա մարտի 6-ին Արմավիր քաղաքի շտապօգնության կայանից ստացված ահազանգի փաստով: Ժամը 21:00-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին տեղեկացրել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Մաշտոցի փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են հանկարծամահ եղած մի քաղաքացու:

Ահազանգով նշված հասցե է մեկնել Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական խումբը՝ որտեղ պարզել են, որ մահացածը նույն բնակարանի բնակիչ, 49-ամյա Նունե Դ.-ն է, ով ըստ այդ պահի տեղեկությունների՝ խոհանոցի ջրի ծորակի տակ դրված հում մսի կտորը կուլ է տվել, ինչի հետևանքով շնչահեղձ է եղել և մահացել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Նունե Դ.-ն, երբ մսի կտորը կուլ է տվել ու շնչահեղձ է եղել, այդ ամենը կանխելու նպատակով նրա մայրը՝ 71-ամյա Ռուզաննա Հ.-ն, ձեռքերով սեղմել է աղջկա պարանոցը՝ փորձելով կոկորդից հանել մսի կտորը:

Դատաբժշկական փորձաքննութունից հետո դատաբժշկական կենտրոնից մահվան վկայակայնը փոխանցել են իրավապահներին, որտեղ դատաբժշկական եզրակացության համաձայն գրվել է, որ Նունե Դ.-ի մահվան հիմնական պատճառ է հանդիսացել բութ առարկաներով պարանոցի օրգանների սեղմումը:

Այս խորագրի վերջին նյութերը