Լրահոս

16.03.2018 16:34


Օդի ջերմաստիճանը մարտի 18-20-ը կբարձրանա 5-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը մարտի 18-20-ը կբարձրանա 5-6 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Մարտի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը՝ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 16-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 18-20-ը կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում`

Մարտի 16-ին ցերեկը, 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 17-ի ցերեկը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի մարտի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան 20.20C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -8.60C (2000 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 5.60C

Այս խորագրի վերջին նյութերը