Լրահոս

17.03.2018 11:20


Վրաերթի են ենթարկվել 12-ամյա, 44-ամյա, 38-ամյա, 1-ամյա և 7-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 12-ամյա, 44-ամյա, 38-ամյա, 1-ամյա և 7-ամյա քաղաքացիներ

Մարտի 15-ին, ժամը 14.40-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Եղ.Թադևոսյան փողոցի թիվ 3/1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 12-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 15-ին, ժամը 9.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 55 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 15-ին, ժամը 11.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մուրացանի փողոցի թիվ 138 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ և 1-ամյա տղայի. երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 22.00-ին, բաժին է ներկայացել 24-ամյա մի երիտասարդ և խոստովանել, որ վրաերթի է ենթարկել ինքը` իր վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 15-ին, ժամը 13.10-ի սահմաններում, «Մերսեդես Ց-180» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Հանրապետության և 5-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, հետո բախվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես Ց-180» մակնիշի ավտոմեքենային:

Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը