«Կովկաս» ռեստորանային համալիրի սենյակներից մեկի լոգարանում հայտնաբերվել է Բելգիայի քաղաքացու կախված դին
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչ Հակոբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 16-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի թիվ 122 հասցեում գործող «Կովկաս» ռեստորանային համալիրի սենյակներից մեկում տղամարդու դի կա կախված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի թիվ 211 սենյակի լոգարանում սրբիչով դռնից կախված վիճակում հայտնաբերել են Բելգիայի Թագավորության քաղաքացի՝ 62-ամյա Արմեն Գ.-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։