Սյունիքում 21–ամյա վարորդը Niva-ով կողաշրջված հայտնվել է ձորում. վիրավորներից մեկը ուսուցչուհի է, մեկն էլ՝ զինծառայող
Երեկ՝ մարտի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչ, 21-ամյա Միշա Գևորգյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 01 ՏՕ 025 համարանիշի ավտոմեքենայով Ստեփանակերտ–Գորիս ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով նրա ուղևորներ, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ձորափ գյուղի բնակիչ, 57-ամյա Գայանե Թունյանն ու Գորիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Լևոն Օհանջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:
Վիրավորներից Գ. Թունյանը աշխատում է իրենց գյուղի հիմնական դպրոցում ՝ որպես ուսուցչուհի, իսկ Լ. Օհանջանյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։